MelBet և Պատասխանատու խաղ

Մոլախաղերը առաջին հերթին զվարճանք են։ Դժբախտաբար, ոչ բոլորն են կարողանում զսպել իրենց զգացմունքները, երբ խոսքը գնում է փողի մասին։ Տանուլ տված փողերը ետ բերելու կամ ջեքփոթ շահելու ցանկությունը կարող է մոլուցք դառնալ։

Խաղադրույք կատարելը պետք է լինի զվարճալի։ Եթե Դուք հիասթափվում եք, անհանգստանում եք արդյունքների համար կամ երկար ժամանակ անընմեջ խաղադրույքներ եք կատարում, դա կարող է նշանակել, որ Դուք պետք է ընդմիջում անեք և վերաիմաստավորեք խաղադրույքների ազդեցությունը Ձեր կյանքի վրա։

image
  • Խաղադրույքների պատմություն

    Վերահսկեք Ձեր խաղային գործունեությունը

  • Գործարքների պատմություն

    Հաշվեք Ձեր ծախսերը

  • Դեպոզիտների սահմանաչափեր

    Հաշվի վերահսկում և կառավարում

  • Անչափահասների պաշտպանություն

    Խաղացողների անվտանգություն

  • Կանոններ

    Ընդհանուր դրույթներ և կանոններ

MelBet-ի հիմնական սկզբունքները պատասխանատու խաղի վերաբերյալ

  • Մենք բացահայտ խոսում ենք խաղամոլության խնդրի նախանշանների մասին և ապահովում ենք, որ մեր բոլոր խաղացողներն ունենան հասանելիություն անհրաժեշտ տեղեկատվությանը՝ օգնության կարիք ունենալու դեպքում։

  • Մեր խաղային միջավայրը հիմնված է երեք հիմնական սկզբունքների վրա՝ իրական արդարություն, իրական անվտանգություն և իրական կանխարգելում։

  • Մենք մեր առցանց խաղացողներին հնարավորություն ենք տալիս սահմանել իրենց սեփական սահմանափակումները, այդ թվում՝ ծախսերի նկատմամբ։ Սրանք կարող են լինել ինչպես կամավոր ինքնաբացառումներ, այնպես էլ խաղի դրամական սահմանափակումներ։ Դուք կարող եք ցանկացած պահի հեշտությամբ հայցել այս սահմանաչափերի նվազեցում։

  • Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հաճախորդը լիարժեք պատկերացում ունենա մեր ծառայությունների և խաղադրույքներ կատարելու հետ կապված ռիսկերի մասին․

    • մանրամասն պատմում ենք, թե ինչպես են աշխատում խաղադրույքները, ակցիաները և բոնուսները,
    • չենք օգտագործում գովանզդային հնարքներ, որոնք օգնում են նարգրավել անչափահաս և ազդեցությանը հեշտ ենթարկվող անձանց,
    • նախազգուշացնում ենք պարտվելու հնարավորության մասին։
  • Մենք ակնկալում ենք, որ մեր հաճախորդները կցուցաբերեն ադեկվատ մոտեցում սպորտային խաղադրույքների այլ իրադարձությունների նկատմամբ։ Պատասխանատու խաղային միջավայրում խաղացողը պետք է համոզվի, որ գիտակցում է բոլոր ռիսկերը։

image

Պատասխանատու խաղացողը

  • image

    Գիտի, որ մոլախաղերը նախատեսված են միայն զվարճանքի համար

  • image

    Մոլախաղերի համար սահմանում է որոշակի ժամային սահմանաչափ օրական, շաբաթական կամ ամսական հիմունքով և պահպանում է այն

  • image

    Չի օգտագործում մոլախաղերը որպես եկամուտի հիմնական աղբյուր

  • image

    Սահմանում է որոշակի օրական, շաբաթական կամ ամսական բյուջե և պահպանում է այն

  • image

    Պարբերական դադար է անում խաղերի միջև

  • image

    Խաղում է միայն այն գումարով, որը կարող է իրեն թույլ տալ կորցնել, և ցանկացած պարտված գումար դիտարկում է որպես զվարճանքի գին

Անչափահասների պաշտպանություն

Մեր գովազդը նախատեսված է բացառապես չափահաս անձանց համար, ովքեր լուրջ հոգեբանական խնդիրներ չունեն։

    MelBet ընկերությունը
  • Թույլ չի տալիս անչափահասներին խաղալ և օգտագործում է բոլոր հասանելի միջոցները՝ համոզվելու, որ հաճախորդը հասել է չափահասության տարիքի՝ իր երկրի օրենսդրության համաձայն։

  • Մենք պարբերաբար ստուգում ենք խաղացողների պրոֆիլները՝ համոզվելու, որ իրենց կողմից տրամադրված տվյալները ճիշտ են։

  • Փաստաթղթերի իսկության վերաբերյալ կասկածների դեպքում կարող է իրականացվել լրացուցիչ ստուգում։ Օրինակ՝ MelBet-ը կարող է պահանջել փաստաթղթերի՝ նոտարական կարգով վավերացված թղթային պատճեններ կամ տեսակապով նույնականացում։ Սովորական ստուգման համար հիմնականում բավարար են անձը հաստատող փաստաթղթի և կոմունալ ծառայությունների վճարման հաշվի լուսանկարները։

Ցավոք, ստուգումը չի երաշխավորում 100% արդյունք, եթե անչափահաս խաղացողն ունի մեկ այլ անձի անձնական տվյալների հասանելիություն։ Եվ եթե այդ տեղեկատվությունը մեծահասակի կողմից տրամադրվել է կամավոր, ապա շատ դժվար է որևէ բան անել։ Անչափահասների պաշտպանությունը մեծապես կախված է նրանց ընտանիքի անդամներից։ Եթե ​​Դուք անչափահասի հետ օգտվում եք նույն համակարգչից, ապա պետք է համոզվեք, որ նա չունի Ձեր մուտքանունների, գաղտնաբառերի և բանկային տվյալների հասանելիություն։ Դեռահասը կարող է օգտագործել իր ծնողների փաստաթղթերն ու ֆինանսական տվյալները, ուստի կարևոր է ուշադիր լինել նրա հետաքրքրությունների նկատմամբ։ Անչափահասների համար առցանց խաղաերի հասանելիությունը սահմանափակելու նպատակով կարող եք տեղադրել հատուկ ծրագրեր, ինչպիսիք են Cyber ​​​​Patrol-ը կամ NetNanny-ն։

image

MelBet-ի խորհուրդները պատասխանատու խաղի վերաբերյալ

Յուրաքանչյուր խաղացող պետք է իմանա պատասխանատու խաղի հիմնական կանոնները՝ սեփական խաղային գործընթացը կազմակերպելու համար։ Դրանց հետևելը կօգնի պաշտպանվել խաղային կախվածության բացասական հետևանքներից։ Որպեսզի խաղը պատճառի հաճույք, խնդրում ենք խուսափել չարաշահումներից, ինչպես նաև պահպանել և հետևել պատասխանատու խաղի կանոններին․

image

Խաղային կախվածության նախանշանները

ԱՄՆ հոգեբուժական ասոցիացիայի ներկայացուցիչները մատնանշում են խաղային կախվածության նախանշանները, որոնք կարող են լինել ստորև նշված չորս կամ ավելի ախտանիշների դրսևորումը վերջին մեկ տարվա ընթացքում․

  • Մոլախաղեր խաղալու համառ և կրկնվող մղում, որն առաջացնում է կլինիկապես էական խանգարումներ, որոնք արտահայտվում են խաղացողի մոտ առնվազն չորս նախանշանների առկայությամբ 12 ամսվա ընթացքում,

  • Խաղագումարները բարձրացնելու անհրաժեշտություն՝ սուր զգացմունքներ ստանալու նպատակով,

  • Անհանգստություն և գրգռվածություն՝ խաղի ժամանակը կրճատելու կամ խաղից դուրս գալու փորձերի դեպքում,

  • Սեփական խաղամոլությունը վերահսկելու, խաղային ժամանակը կրճատելու կամ խաղալը թարգելու ապարդյուն փորձեր,

  • Խաղով մտահոգվածություն (օրինակ՝ մտքերով անընդհատ վարդարձ նախկին խաղային փորձին, մտորումներ այն մասին, թե ինչպես առավելություն ստանալ խաղում, խաղալու հաջորդ հնարավորության պլանավորում, ինչպես նաև խաղալու համար միջոցներ հայթայթելու հնարավորության փնտրտուքներ,

  • Խաղամոլության ազդեցության տակ գտնվող շատ մարդիկ իրենց ճնշված են զգում (անօգնականության, մեղքի, անհանգստության կամ դեպրեսիայի զգացողություն),

  • Վերադարձ պարտությունից մի քանի օր անց՝ տանուլ տված գումարը ետ բերելու (պարտված գումարը վերադարձնելու) նպատակով,

  • Սուտ խոսելը՝ մոլախաղերով տարվածության աստիճանը թաքցնելու նպատակով,

  • Մոլախաղերը վտանգում են մտերիմների հետ հարաբերությունները, աշխատանքը, ուսուցումը և կարիերայի զարգացման հեռանկարները,

  • Մոլախաղերի պատճառով միջոցների բացակայության դեպքում մարդը հակված է այդ խնդիրների լուծումը դնել ուրիշների վրա,

  • Խաղային վարքագիծը չի բացատրվում մոլական խանգարումներով։

MelBet-ի խորհուրդներ

MelBet-ը հաճախորդներին խորհուրդ է տալիս ժամանակ առ ժամանակ իրենց մի քանի պարզ հարց տալ․

  • Խաղային բյուջեի կառավարման հետ կապված դժվարություններ ունե՞ք։

  • Խաղադրույքներ կատարելու նպատակով պարտքով գումար վերցնո՞ւմ եք։

  • Ընտանիքի անդամների և ընկերների հետ սկսե՞լ են առաջանալ տարաձայնություններ խաղադրույքների վրա կատարվող ծախսերի պատճառով։

  • Ձեր առավելագույն դեպոզիտն անընդհատ աճո՞ւմ է։

  • Դուք սկսե՞լ եք ավելի քիչ ուշադրություն դարձնել Ձեր սովորական հետաքրքրություններին և հոբբիներին։

  • Դուք միտումնավոր նվազեցնո՞ւմ եք Ձեր ծախսերը կամ խաղով տարվածության աստիճանը։

  • Ձեզ մոտ առաջանո՞ւմ է խաղային անհաջողությունների հետ կապված ընկճախտային վիճակ։

Կարևոր է

Եթե հարցերից շատերի պատասխանները դրական են, ապա արժե մտածել կանգ առնելու կամ ավելի անվտանգ խաղերի անցնելու մասին։ Կախվածությունն ընդունելը երբեք ուշ չէ։

Եթե խաղամոլության վերահսկողության խնդիրը չափազանց լուրջ է, ապա անհրաժեշտ է ստանալ մասնագիտական օգնություն։ Կան բազմաթիվ միջազգային (օրինակ՝ GamblingTherapy, Be GambleAware) և տեղական կազմակերպություններ, որոնք աջակցում են ուժեղ խաղային կախվածություն ունեցող անձանց։ Ձեր երկրում գործող նման կազմակերպությունների կոնտակտային տվյալները հեշտությամբ կարելի է գտնել բաց աղբյուրներում։ Սակայն ամեն դեպքում ամեն ինչ կախված է հենց խաղացողի կամքից։ Մինչև նա չընդունի խնդրի գոյությունը, նրան օգնություն ցուցաբերելը դժվար կլինի։

Հիշե՛ք, որ ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ մոլախաղերը հակացուցված են;

Ինքնաբացառում՝ ինչպես դադարեցնել խաղը

Մոլախաղերից ինքնաբացառումը երբեմն խնդրի լուծման միակ միջոցն է։ Նախ անհրաժեշտ է գումարը ելքագրել հաշվից։ Իհարկե, ոչինչ չի խանգարի կրկին դեպոզիտ կատարել, եթե շատ ցանկանաք խաղադրույք կատարել, բայց դա առնվազն կհետաձգի խաղին վերադառնալու գործընթացը և Ձեզ մտածելու ժամանակ կտա։ Կարող եք նաև արգելափակել կայքի մուտքը Ձեր համակարգչի և բջջային սարքերի բրաուզերում։ Նպատակահարմար է ունենալ վերահսկիչ, ով պարբերաբար ստուգում է անցկացնում՝ պարզելու արդյոք վերահսկողության տակ գտնվող անձը խաղային ծախսեր կատարել է, թե ոչ։

Բուքմեյքերական ընկերություններից ինքնաբացառումը սահմանափակում դնելու ամենաարմատական ​​միջոցն է։ Եթե ​​չեք ցանկանում խաղադադար վերցնել, կարող եք պլանավորել Ձեր ամսական խաղադրույքների թույլատրելի ծախսերը և որոշակի ժամանակ հատկացնել հարթակում խաղալու համար։ Ձեր խաղադրույքների համար բյուջե սահմանելով՝ կարող եք կառավարել Ձեր դրամամիջոցները։

image